Մեր Մասին

Աջակցություն քաղաքացիական կրթության նախաձեռնություններին Վայոց ձորի մարզում

Նախագիծն իրականացվել է ԱՄՆ շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով` 2015-2016թթ ժամանակահատվածում: Որպես ծրագրի թիրախային խումբ հանդես են եկել մարզի մի շարք համայնքների ակտիվ երիտասարդներ, ովքեր դասընթացների միջոցով իրազեկվել են քաղաքացիական կրթության նոր դրսևորումների ու քաղաքացու հանրային դերի մասին:

Նախագծի իրականացման ընթացքում ձեռք է բերվել համագործակցություն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Counterpart-ի օժանդակությամբ մարզի ավելի քան 15 համայնքներում ստեղծված Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնների հետ` քաղաքացիական կրթության նախաձեռնություններում ակտիվ երիտասարդներ ներգրավելու նպատակով: Այդ համագործակցության արդյունքը մարզի համայնքային կյանքում մտցրեց նոր աշխուժություն. Մի կողմից երիտասարդական կենտրոններն ստացան նոր շունչ, մյուս կողմից ապահովվեց քաղաքացիական կրթության նախագծի իրականացման արդյունավետություն:

Քաղաքացիական կրթության նախաձեռնությունների ծրագրի մշակման ու իրականացման բոլոր փուլերում մեծ է եղել ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Բրայան Սալիբայի ներդրումը, ում շնորհիվ ապահովվել է ուսումնամեթոդական նյութերի մշակման մասնագիտական մոտեցում և դասընթացների կազմակերպման մեթոդաբանություն:

ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐ

  • 2015 - 2016

    Աջակցություն քաղաքացիական կրթության նախաձեռնություններին Վայոց ձորի մարզում

    Նախագիծն իրականացվել է ԱՄՆ շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով` 2015-2016թթ ժամանակահատվածում: Որպես ծրագրի թիրախային խումբ հանդես են եկել մարզի մի շարք համայնքների ակտիվ երիտասարդներ, ովքեր դասընթացների միջոցով իրազեկվել են քաղաքացիական կրթության նոր դրսևորումների ու քաղաքացու հանրային դերի մասին: Ավելի մանրամասն…

    2015 -2016

    Տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի ստեղծում

    Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը, Քաղաքացիական կրթության նախաձեռնությունների խումբը և ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Բրայան Սալիբան 2015թ-ի դեկտեմբերին գործարկեցին «Տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնը»: Ավելի մանրամասն…

    2016 - 2017

    Վիրտուալ ուսուցման և կոնֆերանսների կենտրոնի ստեղծում

    Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտը Քաղաքացիական կրթության նախաձեռնությունների խմբի և ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորներ Բրայան Սալիբայի ու Նեյթ Ֆեռռառոյի հետ միասին 2016թ-ին մշակել են ծրագիր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի և Եղեգնաձորի N1 դպրոցի ուսանողների ու աշակերտների համար վիրտուալ ուսոցման կենտրոն ստեղծելու նպատակով: Ավելի մանրամասն…

    2017 -2018

    Քաղաքացիական կրթություն ESRI ինստիտուտի կողմից նվիրաբերված ArcGIS գեո-տեղեկատվական համակարգի միջոցով

    Սփյուռքի Հայ կամավորների միության անդամ և բարերար Անտուան Տերջանյանի ջանքերով աշխարհահռչակ ESRI ինստիտուտը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղին 2016թ-ին նվիրաբերել է ArcGIS գեո-տեղեկատվական համակարգ, որն օգտագործվում է բացառապես կրթական ու հետազոտական նպատակներով: Ավելի մանրամասն…

    2017 -2018

    Միջհամայնքային քաղաքացիական նորարարություն. Զարգացում մասնակցության միջոցով

    Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտը և Քաղաքացիական կրթության նախաձեռնությունների խումբը «Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամի», «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի», «Զարգացման լուծումների ինստիտուտ հիմնադրամի» և «Երիտասարդ Կոթի» ՀԿ-ի հետ միասին 2017թ-ի հոկտեմբերի 1-ից ձեռնամուխ են եղել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրով իրականացվող «Միջհամայնքային որոշումների կայացման կատարելագործում խոշորացված համայնքներում` քաղաքացիական նորարարությունների միջոցով (անգլերեն բնօրինակն ըստ SGS/SGC-013-1 պայմանագրի` Improving Inter-Community Decision-Making in Consolidated Communities through Civic Innovations)» նախագծի իրագործմանը: Ավելի մանրամասն…

ՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սոցիալ տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտը Քաղաքացիական կրթության նախաեռնությունների և Զարգացման լուծումների ինստիտուտի հետ մշակել են ծրագիր Advocate Europe նախագծին միանալու և իրենց նորարարական գաղափարներով…

Սոցիալ տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի Քաղաքացիական կրթության նախաձեռնությունների խումբը Integrity Action միջազգային հեղինակավոր կազմակերպության հետ գործընկերության արդյունքում պետք է մոնիտորինգ իրականացնի Ասիական Զարգացման Բանկի և ՀՀ կառավարության համագործակցությամբ իրականացվող դպրոցաշինության ծրագրում:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Գրանցվել